Ի՞նչ կփոխվի Կարապետյանի վարչապետությամբ. Գառնիկ Դավթյան
Քաղաքական
22:05 11/03/2026
Հայաստան

Ի՞նչ կփոխվի Կարապետյանի վարչապետությամբ. Գառնիկ Դավթյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան տեսանյութում ասում է.

 «Ուժեղ տնտեսությունը հավասար է ուժեղ պետության։

Ինչպես եմ սա հիմնայվորում.

1.Ուժեղ տնտեսությունը ստեղծում է կայունություն և հասարակական համերաշխություն։ Եթե պետությունը տնտեսապես ուժեղ է, նա բանակցում է, ոչ թե թույլի այլ ուժեղի դիրքերից։

2. Փաշինյանի տարիների աղքատությունը և բաժանումը։ Այսօր Հայաստանը տնտեսական և սոցիալական լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Փաշինյանի իշխանության տարիներին հազարավոր մարդիկ շարունակում են ապրել աղքատության մեջ, նա հոգ է տանում միայն իր շրջապատի մասին, մինչդեռ հասարակությունը ավելի ու ավելի է բաժանվում։ Այս քաղաքականությունը բերում է անկայունության, սոցիալական անարդարության  և երկրի թուլացման։

3.Սամվել Կարապետյանը իրական տնտեսություն ստեղծած մարդ է։ Նա տարիներ շարունակ ներդրումներ է արել Հայաստանում։ Նրա բիզնեսները հազարավոր աշխատատեղեր են ստեղծել տարբեր քաղաքներում և համայնքներում։ Նրա բարեգործական ծրագրերն օգնել են հազարավոր ընտանիքների և նպաստել հասարակական համերաշխությանը։

4. Ի՞նչ կփոխվի Կարապետյանի վարչապետությամբ։ Որպես վարչապետ Սամվել Կարապետյանը կարող է տասնապատիկ ավելին անել։ Նրա նպատակն է նվազեցնել գործազրկությունը, կրճատել աղքատությունը, ստեղծել նոր աշխատատեղեր երիտասարդների համար, զարգացնել Հայաստանի տնտեսությունը։

Ուժեղ տնտեսություն, ուժեղ պետություն, ուժեղ խաղաղություն և այս ամենը միայն Սամվել Կարապետյանի վարչապետությամբ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder