Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ըդիկ մուտիտ է, իրա ջեբն է սաղ»․ Գյումրեցիները՝ Հայաստանի արտաքին պարտքի և Փաշինյանին հավատալու մասին
Գյումրիում հարցում է իրականացվել, թե քաղաքացիներն արդյո՞ք տեղյակ են, որ Հայաստանի արտաքին պարտը Փաշինյանի կառավարման տարիներին կրկնապատկվել է և երբ հարցնում են Փաշինյանից ,թե ինչ է արել այդ գումարը, ասում է՝ զենք է գնել։ Արդյո՞ք հավատում են Փաշինյանին։ Գյումրեցիների արձագանքը ներկայացնում ենք ստորև․
«Ես ոչ մի բանին չեմ հավատում իրան»։
«Վարչապետը համար առաջին սուտ խոսանն է։ Ես քեզի բան կըսեմ՝ ամենասուտ խոսանն է։ Ես էլ կըրնամ ըսեմ մորքուրիս առողջականի համար 20 միլիոն ծախսել եմ, հավատա՞ս, աղջի՛կ ջան։ Ասում է՝ զենք եմ առել, ինչի սուտ կխոսաք, ինչքա՞ն զենք եք առել»։
«Ըդիկ մուտիտ է, իրա ջեբն է սաղ։Սաղ ղեկավարների ջեբն է, կարո՞ղ է իմ ջեբս է»։
«Ամեն օր խոսում է, ինքն էլ չգիտե։ Էսօրվա ասածը վաղվան չի համապատասխանում»։
«Դղյակներ է կառուցել, աշխարհի տարբեր բանկերում գումարներ են ներդրել, միայն ինքը չէ, բոլոր խմբակը, ոհմակը»։
«Բոլորովին, ոչ մի բանի չեմ հավատում, ինչ մնաց զենքին հավատամ։ Իր ասած ոչ մի խոսքին չեմ հավատում։ Էն ժամանակ, որ ընտրեցի ես իրեն, ասում էին՝ ստախոս է, զարմանում էի, թե ո՞րտեղից վերցրեցին, որ էս մարդը ստախոս է, դե ոչ մի բան չի արել։ Հիմա արել է, ինչ անում է, քայլ-քայլ զգում եմ, որ մարդիկ ճանաչում էին, ինձ նման մարդիկ չէին ճանաչում, ու իմ խելքիս երսից ես տուժում եմ, լավ է անում»։
Մանրամասները՝ տեսանյութում։