«Հրապարակ». Ընդամենը 2 ամսում Տավուշի մարզպետարանում 15 միլիոն դրամից ավելի պարգևավճար է բաժանվել
Օրվա մամուլ
08:30 11/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Ընդամենը 2 ամսում Տավուշի մարզպետարանում 15 միլիոն դրամից ավելի պարգևավճար է բաժանվել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք արել, թե ընթացիկ տարում` 2026 թվականի հունվարի 1-ից առայսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատողները որքան պարգևավճար են ստացել:

Մարզպետի աշխատակազմից հայտնել են, որ մարտի 6-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 15 միլիոն 210 հազար 500 դրամ պարգևավճար։ Այսինքն, ընդամենը 2 ամսում Տավուշի մարզպետարանում 15 միլիոն դրամից ավելի պարգևավճար է բաժանվել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder