Սիսիանի սուպերմարկետներից մեկում տեղադրված վճարային տերմինալը փորձել են գողանալ
Իրավունք
13:06 11/03/2026
Հայաստան

Սիսիանի սուպերմարկետներից մեկում տեղադրված վճարային տերմինալը փորձել են գողանալ

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները փետրվարի 27-ին ստացել են օպերատիվ տեղեկություն, որ անհայտ անձը փորձում է գողանալ Սիսիան քաղաքի սուպերմարկետներից մեկում տեղադրված վճարային տերմինալը։

Տեղեկությունը իրացվել է Սյունիքի քրեական ոստիկանների և գվարդիայի ծառայողների հետ համատեղ։ Նույն օրը՝ ժամը 21։14-ին, տերմինալը գողանալու պահին 40-ամյա տղամարդը ձերբակալվեց։

Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder