Կոնֆետ հյուրասիրելու պատրվակով՝ անձն անչափահասին նստեցրել է մեքենան և տեղափոխել այլ վայր, որտեղ uեքunւալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ
Իրավունք
17:55 11/03/2026
Հայաստան

Կոնֆետ հյուրասիրելու պատրվակով՝ անձն անչափահասին նստեցրել է մեքենան և տեղափոխել այլ վայր, որտեղ uեքunւալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ հաղորդմամբ, նախաքննության ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը տարբեր պատրվակներով զանգահարել է իր հարևանությամբ բնակվող անչափահասին և փորձել հանդիպել: Հերթական անգամ՝ կոնֆետ հյուրասիրելու մտացածին պատրվակով, անձն անչափահասին նստեցրել է ավտոմեքենան և տեղափոխել այլ վայր, որտեղ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

Անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը), կալանավորվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder