Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Գրիլ․ամ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Խորենացի 88):
ՍԱՏՄ-ից հայտնում են, տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները:
Մասնավորապես՝
. սննդի կառույցի խոհանոցի հատակը չի ունեցել հարթ մակերես, եղել է ոչ նորոգ վիճակում, ինչն էլ թույլ չի տվել հեշտորեն մաքրել և ախտահանել այն,
. խոհանոցի պատերի մակերեսը չի եղել հարթ, պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծող նյութերից։
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել նորմերին: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: