Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինքն իր բոլոր մանկական երազանքներն իրականացնում է․ քաղաքացին՝ Փաշինյանի թմբուկ նվագելու մասին
Գյումրեցիները պատասխանել են հարցին, թե արդյո՞ք իրենց դուր է գալիս՝ ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ քպ-ականները պարում են։ Քաղաքացիների արձագանքը՝ ստորև․
«Ծիծաղել է ուղղակի։ Ծիծաղել է։ Գիտեք՝ խոսք կա այդպես, որ եթե մի հիմար քար գցի փոսը ,1000 խելացի գան, չեն կարա հանեն։ Հիմա ըտեղ մի խելացի չկար ՝ էդ հիմարին թմբուկի մոտից հեռու տանի։ Բոլորն իրա օրին մարդիկ են։ Ու իրոք՝ լալու բան է, ծիծաղելի չէ։ Երկրի ղեկավարը՝ վարչապենդ։ Լավ չէ էլի ,սիրուն չէ։ Մեր ազգին չի սազում, բոլորին դարձրել է թշնամի։ Ի՞նչ եղավ մեր 5000 տարվա պատմություն ունեցող ժողովրդին։ Վերջը ինչքա՞ն պիտի տանք, տանք, տանք․․․։ Էդքան երեխա ինչո՞ւ զոհվեց»։
«Իրա ֆիգուրան էլ եմ տեսել, թմբուկն էլ, սայլուկի վիճակ, ուրիշ ոչ մի բան։ Իհարկե, դուրս չի գալիս, որովհետև մեր երկիրը էնքան խնդիրներ ունի, որ դրանց լուծման համար շատ մեծ ջանքեր են պետք։ Ինքն իր բոլոր մանկական երազանքներն իրականացնում է, երևի մանուկ հասակում ուզեցել է հեծանիվ քշել՝ իրականացնում է, թմբուկ խփել՝ իրականացնում է, որ հետո կյանքում ինքը գիտենա, որ երազանքներին հասել է»։
Մանրամասները՝ տեսանյութում։