Նավթային ոլորտում պատժամիջոցները հանելը Թրամփի օրակարգում է. Խոսնակ
Քաղաքական
12:04 11/03/2026
Աշխարհ

Նավթային ոլորտում պատժամիջոցները հանելը Թրամփի օրակարգում է. Խոսնակ

Նավթային ոլորտում պատժամիջոցները հանելու հարցը  մի քանի երկրներ քննարկում են Թրամփի վարչակազմի հետ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։

«Սպիտակ տունը շարունակում է ուշադիր հետևել աշխարհի նավթի շուկաներին և պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար, որ Իրանի հետ պատերազմի հետևանքով ԱՄՆ սպառողների կողմից նավթի լցման կետերում նկատվող գների կտրուկ աճը միայն ժամանակավոր լինի»,- հայտարարել է Թրամփի խոսնակը։

Նա նշել է, որ երեկ երեկոյան ԱՄՆ նախագահը վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակել նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, որպեսզի Միացյալ Նահանգները և նրա բոլոր դաշնակիցները կարողանան բավարարել իրենց էներգետիկ կարիքները։

«Նախագահ Թրամփը թույլ չի տա, որ իրանցի ահաբեկիչները կասեցնեն նավարկության ազատությունը և էներգիայի ազատ հոսքը»,-շարունակել է նա՝ ավելացնելով, որ ամերիկացի զինվորականները դեռ չեն սկսել Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը։

Նա նաև հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի  ընթացքում 150 ամերիկացիների վիրավորվելու մասին լուրերը համապատասխանում են իրականությանը։

«Իրանի դեմ գործողությունները կավարտվեն այն ժամանակ, երբ Թրամփը որոշի, որ հասել է իր նպատակներին»,-ասել է Թրամփի խոսնակը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder