Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող թալանի. Մեսրոպ Առաքելյան
«Իշխանությունները հերթական անգամ ներկայացնում են նախկինների թալանի վերադարձի թվերը՝ այս անգամ 773 մլն դոլարի գույք ու դրամական միջոցներ, որոնք վերադարձվել են 8 տարվա ընթացքում»,-«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Նա մանրամասնում է՝ մի կողմ թողնենք այն, որ վերադարձվածի ճնշող մասն անշարժ գույք է, և այդ գույքերը փաստացի պետական բյուջեի վրա զրոյական ազդեցություն ունեն, և փորձենք հասկանալ, թե ի վերջո որքան էին թալանել նախկինները։
«1998–2017 թթ․ պետական բյուջեների հանրագումարը կազմել է մոտ 39 մլրդ դոլար, իսկ այսօրվա արժեքով՝ մոտ 170 մլրդ դոլար։ Այսինքն՝ վերադարձված գույքն ու գումարը կազմում են նախկինների կառավարման 20 տարվա բյուջեների ընդամենը 0.5%-ը։
Երբ տեսնում ենք, թե նախկին պաշտոնյաներն ինչպես են զարգացնում իրենց բիզնեսները Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք և վայելում կյանքը, ապա հասկանալի է դառնում, որ թալանի վերադարձը ոչ թե իրականություն է, այլ հերթական չկատարված խոստում։
Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող թալանի»,-նշում է Առաքելյանը։
Նշենք, որ այսօր ՀՀ գլախավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն 2018-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 291 միլիարդ 726 միլիոն դրամի (շուրջ 773 միլիոն դոլարի) գույք և դրամական միջոց, որից 65.8%-ը կամ շուրջ 193 միլիարդ դրամի (շուրջ 504 միլիոն դոլարի) գույքն ու դրամական միջոցը՝ 2023-2025 թվականներին: