Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան տեսանյութում ասում է.
«Ուժեղ տնտեսությունը հավասար է ուժեղ պետության։
Ինչպես եմ սա հիմնայվորում.
1.Ուժեղ տնտեսությունը ստեղծում է կայունություն և հասարակական համերաշխություն։ Եթե պետությունը տնտեսապես ուժեղ է, նա բանակցում է, ոչ թե թույլի այլ ուժեղի դիրքերից։
2. Փաշինյանի տարիների աղքատությունը և բաժանումը։ Այսօր Հայաստանը տնտեսական և սոցիալական լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Փաշինյանի իշխանության տարիներին հազարավոր մարդիկ շարունակում են ապրել աղքատության մեջ, նա հոգ է տանում միայն իր շրջապատի մասին, մինչդեռ հասարակությունը ավելի ու ավելի է բաժանվում։ Այս քաղաքականությունը բերում է անկայունության, սոցիալական անարդարության և երկրի թուլացման։
3.Սամվել Կարապետյանը իրական տնտեսություն ստեղծած մարդ է։ Նա տարիներ շարունակ ներդրումներ է արել Հայաստանում։ Նրա բիզնեսները հազարավոր աշխատատեղեր են ստեղծել տարբեր քաղաքներում և համայնքներում։ Նրա բարեգործական ծրագրերն օգնել են հազարավոր ընտանիքների և նպաստել հասարակական համերաշխությանը։
4. Ի՞նչ կփոխվի Կարապետյանի վարչապետությամբ։ Որպես վարչապետ Սամվել Կարապետյանը կարող է տասնապատիկ ավելին անել։ Նրա նպատակն է նվազեցնել գործազրկությունը, կրճատել աղքատությունը, ստեղծել նոր աշխատատեղեր երիտասարդների համար, զարգացնել Հայաստանի տնտեսությունը։
Ուժեղ տնտեսություն, ուժեղ պետություն, ուժեղ խաղաղություն և այս ամենը միայն Սամվել Կարապետյանի վարչապետությամբ»։