Երևանը հրաժարվել է ռուսական մարդասիրական օգնությունից. ՌԻԱ նովոստի
Քաղաքական
15:54 12/03/2026
Աշխարհ

Երևանը հրաժարվել է ռուսական մարդասիրական օգնությունից. ՌԻԱ նովոստի

Երևանը հրաժարվել է ընդունել Ղարաբաղից տեղահանված անձանց համար Ռուսաստանից  տրամադրվող մարդասիրական օգնությունը։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Երևանի դիվանագիտական ​​աղբյուրը։

«Պաշտոնական Երևանը հրաժարվել է Ռուսաստանից մարդասիրական օգնություն ընդունել Ղարաբաղից ներքին տեղահանված անձանց համար»,-ասել է աղբյուրը։

Նա որևէ մանրամասներ չի հայտնել։

Panorama.am-ը փորձեց լուրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից, ԱԺ  Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանից,  
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանից, բայց վերջիններս կամ չպատասխանեցին հեռախոսազանգերին, կամ անհասանելի էին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանը հրաժարվել է ռուսական մարդասիրական օգնությունից. ՌԻԱ նովոստի