«Հրապարակ». Փաշինյանից բաժանվելը Աննա Հակոբյանին բարձր տրամադրություն հաղորդել
Օրվա մամուլ
08:24 12/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանից բաժանվելը Աննա Հակոբյանին բարձր տրամադրություն հաղորդել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը նախօրեին Արմավիրի «Նանա» ռեստորանում խնջույքի է մասնակցել և, ականատեսների պատմելով, ողջ խնջույքի ընթացքում դուրս չի եկել պարահրապարակից` հավանաբար, Փաշինյանից բաժանվելն է նրան նման բարձր տրամադրություն հաղորդել: Խնջույքին նաև նրա շրջապատն է մասնակցել` «Իմ քայլի» աշխատակազմը, զոհվածի մայր, դատավոր Նաիրա Հովսեփյանը, Ստելլա Սարուխանյանը, լրագրող Նանե Իսրայելյանը:

Նշել են 44-օրյա պատերազմում զոհված զույգ եղբայրների՝ Արմեն և Ռուբեն Շահինյանների եղբոր ծնունդը: Նորածինը` Շահինյան Րաֆֆին, ծնվել է այս տարի՝ բանակի օրը։ Խնջույքին ներկա են եղել նաև Արծրուն Հովհաննիսյանը և Փաշինյանի կողմից մերժված Շիշ բռնողը՝ դեռևս պատգամավոր Հայկ Սարգսյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Փաշինյանից բաժանվելը Աննա Հակոբյանին բարձր տրամադրություն հաղորդել