Ես եմ խնդրել, որ Ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենը հրաժարականի դիմում գրի, Վենսին Արցախի մասին գիրք նվիրելը համարել եմ սադրիչ գործողություն. Փաշինյան
Քաղաքական
12:50 12/03/2026
Հայաստան

Ես եմ խնդրել, որ Ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենը հրաժարականի դիմում գրի, Վենսին Արցախի մասին գիրք նվիրելը համարել եմ սադրիչ գործողություն. Փաշինյան

«Ես եմ խնդրել, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հրաժարականի դիմում գրի, իմ ցուցումով»,- ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողի դիտարկմանը, այսինքն թանգարանի տնօրենը հեռացվել է ձեր ցուցմով այն բանի համար, որ  ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախի մասին գի՞րք է նվիրել, խոսել է Արցախի մասին, Փաշինյանն ասաց. «Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն, խնդրել եմ դիմում գրի»։

Նա նշեց. «Երբ երկրի վարչապետն ասում է՝ ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին «Արցախյան հիմնահարց» թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում։ Էս երկրում քանի՞ հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։

Հայաստանում արտաքին քաղաքականություն վարում է Հայաստանի կառավարությունը, և Հայաստանի այն պետական պաշտոնյան, ով կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, այդտեղ ի՞նչ թեմա կա։ Մենք պետությո՞ւն ենք, թե՞ ինքնագործ խմբակ է։

Սա պետություն է իր կառավարման տրամաբանությամբ, պետական համակարգով։ Կառավարությունն է  որոշում արտաքին քաղաքականությունը։ Ես կառավարության ղեկավարն եմ, այդ թվում ես եմ, այո»։

Հիշեցնենք՝ երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնել էին, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը ազատման դիմում է գրել, սակայն առայժմ որևէ իրավական ակտ չկա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես եմ խնդրել, որ Ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենը հրաժարականի դիմում գրի, Վենսին Արցախի մասին գիրք նվիրելը համարել եմ սադրիչ գործողություն. Փաշինյան