Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուսաստանաբնակ մեր քաղաքացիների մեծ մասը կքվեարկի ՔՊ-ի օգտին. Փաշինյան
«Իմ համոզմունքն է, ես դրանում չեմ կասկածում՝ ռուսաստանաբնակ մեր քաղաքացիների մեծ մասը կքվեարկի մեր օգտին»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նման կերպ արձագանքեց լրագրողին, երբ վերջինս խնդրեց մեկնաբանել Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հայտարարությունը, ըստ որի Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններում որոշակի քաղաքական ուժերի սատարելու նպատակով՝ երկրներից մեկում ճնշումներ են գործադրում հայազգի քաղաքացիների ու գործարարների նկատմամբ։
Փաշինյանը նաև հայտարարեց, թե ԱՀԾ-ի հայտարարությանն անհրաժեշտ է տալ իրավական գնահատական։
Պատասխանելով հարցին, թե ինչու Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ ուղղակիորեն նշված չէր, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը, Փաշինյանն ասաց․ «Դա ինֆորմացիայի ծավալի և նպատակահարմարության հարց է: Կարծում եմ, ըստ անհրաժեշտության, հետագայում ավելի մանրամասն պարզաբանումներ կլինեն»։