Ցեղաuպանnւթյան թանգարանի տնօրենի կողմից Վենսին Արցախի մասին գիրք նվիրելը չի կարող դիտվել սադրիչ գործողություն, ՀՀ արտաքին քաղաքականության ընթացքի վիժման քայլ. Հրանուշ Խառատյան
Կրթություն, գիտություն
14:10 12/03/2026
Հայաստան

Ցեղաuպանnւթյան թանգարանի տնօրենի կողմից Վենսին Արցախի մասին գիրք նվիրելը չի կարող դիտվել սադրիչ գործողություն, ՀՀ արտաքին քաղաքականության ընթացքի վիժման քայլ. Հրանուշ Խառատյան

«Շատ տարօրինակ է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախի մասին գիրք նվիրելը այսօր կարող է որևէ կերպ դիտվել որպես Հայաստանի արտաքին քաղաքականության ընթացքի վիժման քայլ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի արդեն նախկին անդամ Հրանուշ Խառատյանը։

Նա այսպես արձագաքեց մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Նիկոլ Փաշինյանի  հայտարարությունը, որ իր ցուցումով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, քանի որ  Ջեյ Դի Վենսին Արցախի մասին գիրք է նվիրել. «Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն, խնդրել եմ դիմում գրի»։

Հրանուշ Խառատյանն ընդգծեց, որ Էդիտա Գզոյանի կողմից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցի ժամանակ Վենսին «Արցախյան հիմնահարց» գիրքը նվիրել չի կարող դիտվել սադրիչ գործողություն։

«Բացարձակ։ Դա վերլուծական աշխատանք է, դա քաղաքական կուրս  ցույց չի տալիս, Վենսին ցույց չի տալիս Հայաստանի քաղաքական դիրքորոշումները»,- ասաց նա։

Հ.Խառատյանը նաև հարցադրում արեց, որը կարելի է ուղղել հենց Նիկոլ Փաշինյանին. «Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Թաշչյանը, ով «Մեր պարտության պատճառները» վերնագրով գիրք ունի գրած, որը որևէ ակադեմիական հիմնարկի կողմից երաշխավորված չէ, հեղինակային հրատարակություն է, այդ գիրքը հակասո՞ւմ է,  թե՞ չի հակասում Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությանը»։

Հրանուշ Խառատյանը հայտարարեց նաև, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ կապված հարցերը հոգաբարձուների խորհրդի գործն է, ոչ թե կառավարության ղեկավարի և հոգաբարձուների խորհուրդը կամ գոնե ինքը չի լսել Վենսին գիրք նվիրելու հետ կապված որևէ բան, և որպես աշխատանքից ազատման պատճառ  պաշտոնապես դրված է  եղել միայն՝ Ցեղասպանության հուշահամալիրի շինարարական աշխատանքների հետ առնչվող որոշ հմտությունների պակասը։

«Երկրորդ. Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը  Հայաստանի արտաքին քաղաքականության վարողը չէ։ Հոգաբարձուների խորհրդի առաջ երբևէ չի ձևակերպվել արտաքին քաղաքականության խնդիր, առաջին դեպքն է այս հայտարարությունը, երբ որ խոսվում է  որևէ գիտական կամ թանգարանային հիմնարկի՝ արտաքին քաղաքականության հետ կապի մասին։ Այդ թանգարանի առաքելությունն է՝ ցեղասպանության խնդիրները հետազոտել և այլն»,- ասաց նա։

Հ.Խառատյանի խոսքով, տեղեկություն չունի, արդյո՞ք այս հայտարարության հենքի վրա Նիկոլ Փաշինյանն այս պահին ԳԱԱ ինստիտուտներին, Հայաստանի համալսարաններին, հրահանգ իջեցրել է, թե ոչ  Արցախի խնդիրների շուրջ հետազոտություններ չանել, չպտագրվել, չխոսել։

«Հենց հիմա հրատարակության եմ պատրաստում  վերջին 30 տարիներին Արցախ տարածքի, այսինքն պատմական Արցախ-Ուտիք տարածքների հուշարձանների խնդիրը Խորհրդային Ադրբեջանի քաղաքականության մեջ գիրքը, և եթե այս հետազոտական աշխատանքը չպետք է հրատարակվի, ապա դա կլինի Նիկոլ Փաշինյանի հրահանգը»,- ասաց ազգագրագետը։

Նա շարունակեց. «Չեմ կարող կողմնորոշվել, թե Հայաստանի կառավարությունն ու նրա գլուխն ինչպես են պատկերացնում, որ Հայաստանի մտածողական  ապարատն ամբողջովին պետք է ծառայի այն կոնցեպտին, որը ուղենշային է կառավարության մեջ, բայց որը վերլուծվում է  տարբեր կերպ, տարբեր գնահատականներ ունի, տարբեր մոտեցումներ է առաջացնում հասարակության տարբեր խմբերի ու խավերի շրջանակներում»։  

Մանրամասն՝ ձայնագրությամբ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ցեղաuպանnւթյան թանգարանի տնօրենի կողմից Վենսին Արցախի մասին գիրք նվիրելը չի կարող դիտվել սադրիչ գործողություն, ՀՀ արտաքին քաղաքականության ընթացքի վիժման քայլ. Հրանուշ Խառատյան