Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կասեցվել է Հաղթանակ թաղամասում գործող «Շահինյան Արման» ԱՁ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՇԱՀԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ» ԱՁ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակի 1 փող, 1 ա)։
Տեսչական մարմնից հայտնում են, ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
