Ալիև. Բաքուն և Երևանը հաստատել են առևտրային կապեր, ինչը ցույց է տալիս խաղաղության երկարատև բնույթը
Քաղաքական
12:00 12/03/2026
Տարածաշրջան

Ալիև. Բաքուն և Երևանը հաստատել են առևտրային կապեր, ինչը ցույց է տալիս խաղաղության երկարատև բնույթը

«Ադրբեջանն ու Հայաստանը հաստատել են առևտրային կապեր՝ ցույց տալով ձեռք բերված խաղաղության երկարաժամկետ բնույթը»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի գլոբալ ֆորումի բացման ժամանակ։

«Ես նաև բազմիցս հայտարարել եմ, որ մենք Հայաստանի հետ խաղաղության ենք հասել ոչ միայն թղթի վրա։ Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է, և յոթ ամիս առաջ մենք համատեղ հռչակագիր ենք ընդունել։ Բայց մենք նաև իրական խաղաղություն ունենք գետնի վրա», - ասել է նա։

Ալիևը գոհունակությամբ նշել է, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրում է խաղաղություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder