Ազատություն Սամվել Կարապետյանին. հավատացեք՝ «Ուժեղ Հայաստանը» աննահանջ քայլերով մոտենում է. Գոհար Մելոյան
Քաղաքական
23:21 12/03/2026
Հայաստան

Ազատություն Սամվել Կարապետյանին. հավատացեք՝ «Ուժեղ Հայաստանը» աննահանջ քայլերով մոտենում է. Գոհար Մելոյան

«Մենք՝ հայերս մի բացասական բնավորություն ունենք, չենք գնահատում մերը, չենք նկատում կողքինը։ Ցավոք սրտի այդպիսիսն է իրավիճակը նաև ներպետական կայնքում ու ունենք,  մի այդպիսի զուգահեռ»,- Սևանա լճի աջին ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը՝ ցույց տալով լիճը։

Պարզաբանելով զուգահեռը՝ Մելոյանն ասաց. «Այսօր Հայաստանում քաղաքական բանտարկյալ է մեծանուն բարերար Սամվել Կարապետյանը։ Մարդ, ով տասնամյակների ընթացքում բարեգործություններ է իրականացրել և աջակցել է տասնյակ հազարավոր հայերի։ Բայց հերթական անգամ միջնորդություն է ներկայացվել Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու վերաբերյալ»։

Հայտնելով, որ ի պահանջ Սամվել Կարապետյանի անհապաղ ազատության և ցպահանջ մեր երկրում իրավունքի գերակայման և արդարադատության վերականգնման, մարտի 13-ին, 15։30-ին լինելու է Հակակոռուպցիոն դատարանի դեիմաց՝ Գոհար Մելոյանն ասաց.«Չեմ հանձնվում լիահույս լինել, որ ի վերջո դատական իշխանությունը թույլ չի տալու այդ քաղաքական միջամտությունները և ներքին համոզմունք ունեմ, որ այնուամենայնիվ, իրենց նվիրվածությունը խղճին և օրենքներին կգերակայի քաղաքական հրահանգավորվածությանը և ճնշումներին։ Եկեք գնահատենք մեր ունեցածն այս պահին և այստեղ։ Ազատություն Սամվել Կարապետյանին։ Հավատացեք՝ «Ուժեղ Հայաստանը» աննահանջ քայլերով մոտենում է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder