Պարոն Գալջյան, Ձեր բախտը բերել է, որ կոյուղու ջրերը հելնում են ու լցվում կողքի հեղեղատարը, ձեր տուն չեն հասնում. Մեսրոպ Մանուկյան
Քաղաքական
16:14 12/03/2026
Հայաստան

Պարոն Գալջյան, Ձեր բախտը բերել է, որ կոյուղու ջրերը հելնում են ու լցվում կողքի հեղեղատարը, ձեր տուն չեն հասնում. Մեսրոպ Մանուկյան

«Սիրելի երևանցիներ, Երևան քաղաքի բյուջեն եղել է շուրջ 400 մլն դոլար։ Քաղաքապետարան՝ հիշեցնեմ, որ ձեր գույքահարկն արդեն դարձել է 23 մլրդ դրամ, փոխադրամիջոցների  գույքահարկի հետ միասին կազմել է 37 մլրդ դրամ՝ 33-ի փոխարեն և դրա փոխարեն, նվազագույնը, ասֆալտապատումը գտնվել է ողբալի վիճակի մեջ»,- Երևանի ավագանու նիստում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Նա տեղեկացրեց, որ համայնքի բյուջեով նախատեսված էր Հաղթանակի 40 ամյակի այգու շատրվանների բացում, բայց մի դույլ ջուր մինչ այսօր այնտեղ չի լցվել։

«Ասֆալտապատման բյուջեն եղել է 4 մլրդ դրամ։ Նախատեսել էին Իսակով-Արշակունյանը 5.4 մլրդ դր ծախսել, բայց ծախսել են 1.2 մլրդ դրամ ու խոսում են արդյունավետության մասին»,- բյուջեն վերլուծեց ավագանու անդամը։

Նշելով, որ գծանշումների համար 623 մլն դրամ են հատկացրել՝ Մանուկյանը հիշեցրեց, որ 2018 թվականին ՔՊ-ականները գծանշված փողոցներում էին պառկում, իսկ հիմա նույնիսկ Քաղաքապետարանի դիմացի փողոցում անգամ չկա գծանշում։

 «Թաղապետերի գրեֆը կազմել է 995 մլն դրամ՝ հրատապ խնդիրները լուծելու համար, բայց քաղաքացիներն անընդհատ բողոքում են, որ հրատապ հարցերով դիմում են վարչական շրջանների ղեկավարներին և իրենց հարցերը մնում են անպատասխան»,-նկատեց ավագանու անդամը, հավելելով, որ տարանսպորտի համակարգի արդիականացման համար  էլ նախատեսել են ծախսել 2.3 մլրդ, բայց 1.4 մլրդը չեն ծախսել։

«Աջափնայակ մետրոյին 765 մլն դրամ են տվել, քրեական գործն էլ հարուցել են․ Պարզվում է, որ այն նախագծային աշխատանքները, որ պետք է ասեին, թե ինչքան արմատուր, բետոն պետք է օգտագործվեր, ոչ մի բան չի արել ընկերությունը»,-հիշեցրեց ավագանու անդամը։

 Տեղեկացնելով, որ 4.8 մլրդ դրամ հատկացվել է կանաչ տարածքներ հիմնելու և ծառեր տնկելու համար, բայց, որի արդյունքում 5044 հատ ծառ է տնկվել՝ մանուկյանը նշեց. «Դրա փոխարեն տնկել են 3-4 հազար հատ թուփ ու ծաղիկ, այնպիսի բան են գրել, որ անհաշվելի է, ձմեռն եկել է ու այդ ծաղիկն ու թուփը չկա»։

Անցնելով զարգացման ծրագրին՝ Մանուկյանն ասաց.

«Էն զարգացման ծրագրում գրել էիք, որ  64% քաղաքացիները ասֆալտապատման հարցով գոհ են, լուրջ եք ասում»․

 Նա նշեց, որ վերջին 3 տարում 12 մանկապարտեզները կառուցվելու և հիմնանորոգվելու հարցում կրկնվում են, ամեն տարի սազն առնում գալիս են, թե այս մանկապարտեզները կառուցում են,գոնե թվերը փոխեն։

«Կոյուղին գնում է Օհանով-Անդրանիկ խաչմերուկով։  Պարոն Գալջյան, ձեր տան, մեր տան խաչմերուկն է, տեսած կլինեք։ Ձեր  բախտը բերել է, որ կոյուղու ջրերը հելնում են կողքը մի հեղեղատար կա լցվում են դրա մեջ»,-բժգոհելով բարձիթողի վիճակից, ասաց Մեսրոպ Մանուկյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder