Այդ ամեն ինչի արդյունքում Հայաստանը ձեռք է բերել իրական խաղաղություն. Փաշինյանը՝ 44-օրյա և դրան հաջորդած պատերազմենրի և 5000 զոհերի մասին
Քաղաքական
13:23 12/03/2026
Հայաստան

Այդ ամեն ինչի արդյունքում Հայաստանը ձեռք է բերել իրական խաղաղություն. Փաշինյանը՝ 44-օրյա և դրան հաջորդած պատերազմենրի և 5000 զոհերի մասին

«Այդ ամեն ինչի արդյունքում Հայաստանը ձեռք է բերել իրական անկախություն և իրական խաղաղություն»,-կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ ոչ մի նախագահի օրոք Հայաստանը այնքան պատերազմներ և զոհեր չի ունեցել, ինչքան իր կառավարման տարիներին։ 

Նրա խոսքով, նախորդ 30 տարիների ընթացքում որոշվել է, որ «ձգվելով, քամվելկով, կիսապետությունից մինրև ¼ պետություն դառնալով» շարունակեն պահպանեն խաղաղությունը։

«Առիթ ունեցել եմ ասելու, որ ՀՀ-ն այսօր անկախ է, քան երբևէ, պետություն է, քան երբևէ, ինքնիշխան է, քան երբևէ, խաղա է քան երբևէ, զարգացած է քան երբևէ  և ունի մեծ հեռանկարներ, քան երբևէ»,- ասաց Փաշինյանը։

 Նա հարց տվեց, թե ինչու 30 տարի գործող անվտանգության երաշխիքները չաշխատեցին, երբ Ադրբեջանը հարձակվում էր Հայաստանի վրա՝ չանդրադառնալով այդ խնդրում իր գործողությունների հետևանքներին։

«Անվտանգության երաշխիքները 30 տարի աշխատել են Հայաստանի պետություն չլինելու հաշվին, Հայաստանի վասալ լինելու հաշվին և չեն աշխատել, որովհետև 30 տարի մենք սահմանին զոհեր ենք ունեցել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ 2025 թվականին միակ օրացուցային տարին է եղել, երբ սահմանին ո՛չ զոհեր ենք ունեցել, ո՛չ վիրավոր։

Նա պնդեց, որ Հայաստանում խաղաղություն է և պետք է պահպանել այդ խաղաղությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder