Հունիսի 7-ին ժողովուրդը բոլոր օլիգարխներին և բոլոր նախկին իշխանության ներկայացուցիչներին պետք է ուղարկի գրողի ծոցը. Ավինյան
Քաղաքական
16:41 12/03/2026
Հայաստան

Հունիսի 7-ին ժողովուրդը բոլոր օլիգարխներին և բոլոր նախկին իշխանության ներկայացուցիչներին պետք է ուղարկի գրողի ծոցը. Ավինյան

«Նուբարաշենի աղբավայրը մի քանի ամվա ընթացքում բերել ենք կառավարելի տեսքի, որտեղ, կարող ենք վստահ ասել, որ հրդեհների  վտանգն էականորեն նվազել է»,- Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Խոսելով կանաչապատման մասին, նա նշեց, որ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը Երևանում 25 հազար արժեքավոր ծառեր է տնկել իրենց ոռոգման համակարգերով, ապա դիմեց ավագանու ընդդիմադիր անդամներին. «25 հազար ծառ տնկած քաղաքային իշխանությունը պետք է մի քանի հարյուր ծառի համար Երևան քաղաքում ծառահատում անի՞։ Գոնե ինքներդ ձեր ասածը համադրեք, ինչ եք խոսում և իրականությունն ինչ է»։

«Հասկանում եմ, որ այս ամեն ինչը ցավոտ է լսել, արձանագրել։

Այո, մեր աշխատանքների ծավալը շատ մեծ է, այո, շատ տեղեր մենք հաջողել ենք, ինչ-որ տեղեր դանդաղում են, ինչ -որ տեղեր ունենք պրոբլեմներ, բայց հարցը միայն քաղաքային խնդիրները չեն, հարցը շատ քաղաքական է և հունիսի 7-ին երևանցին երն ու Հայաստանի ժողովուրդը բոլոր օլիգարխներին և բոլոր նախկին  իշխանության ներկայացուցիչներին պետք է ուղարկի գրողի ծոցը»,- ասաց Տ.Ավինյանը։

Այնուհետև նա պարզաբանեց իր՝ «գրողի ծոցը ուղարկելու» արտահայտությունը. «Գրողի ծոցը ֆիզիկական վայր չէ, իմ հայտարարությունը հունիսի 7-ի ընտրությունների մասին է։ Երբ խոսում եմ ընտրության մասին, ես խոսում եմ քաղաքական գործընթացների մասին. ֆիզիկապես ոչ մեկին ոչ մի տեղ չեմ ուղարկում»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder