Լաբորատորիայից գողության փորձ կատարած անձին գտել են
Իրավունք
17:14 12/03/2026
Հայաստան

Լաբորատորիայից գողության փորձ կատարած անձին գտել են

Մարտի 8-ի գիշերը՝ ժամը 2․30-ին, օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ահազանգ, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանում «Մերսեդեսով» եկած անձը լաբորատորիայից գողություն է կատարում։

Հաղորդումը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին, ինչպես նաև Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակ։
Մեկնած պարեկներն էլ, ահազանգից րոպեներ անց, Աբովյան քաղաքի Ուսանողական փողոցում հայտնաբերեցին կասկածելի «Մերսեդեսը», հանցանք կատարած լինելու կասկածանքով ձերբակալեցին վարորդին ու տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին։

22-ամյա աբովյանցի երիտասարդը խոստովանեց արարքը, որն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չէր հասցրել։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder