Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կառավարութունը 70 համայնքը դարձրեց 64՝ միավորելով 9 համայնքի 80 բնակավայր
«Առաջարկում ենք միավորել 9 համայնք 80 բնակավայրով և ձևավորել խոշորացված 3 համայնքներ 3 մարզերում»,-այս մասին կառավարության նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ զեկուցելով համապատասխան որոշման նախագիծը:
Նախարարը նշեց, որ խոշորացումը վերաբերում է Ստեփանավան համայնքին, որը ներառում է ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի բերդ համայնքները, ընդհանուր՝ 20 բնակավայր, Գորիս համայնքը, որը ներառում է ներկայիս Գորիս, Տաթև և Տեղ համայնքները, ընդհանուր՝ 28 բնակավայր և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքը, որը ներառում է Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները, ընդհանուր՝ 32 բնակավայր:
Փուդաթյանը հայտնեց, որ փոփոխությունն իրականացնելուց հետո ՀՀ համայնքների ընդհանուր թիվը 70-ի փոխարեն կդառնա 64:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ չկա գեթ մեկ դեպք, երբ համայնք խոշորացված լինի, բայց հետո մտածեն, որ պետք չէր նման բան անել: Ըստ վարչապետի՝ բոլոր դեպքերում էլ տեսանելի է շատ կոնկրետ ազդեցություն համայնքի, բնակավայրերի կյանքի, ինչպես նաև սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:
«Եկեք արձանագրենք, որ նախորդող շրջանում խոշորացման արդյունքում որևէ մտավախություն չարտահայտվեց, ոչ մի գյուղ իր անունը չկորցրեց, ոչ մի գյուղ իր ինքնությունը չկորցրեց, իր տրադիցիան չկորցրեց և այլն: Ընդհակառակը՝ երևացին աշխատանքներ:
Կառավարության համար էլ է հեշտ: Կառավարության համար ավելի հեշտ է աշխատել 60 համայնքի ղեկավարի հետ, քան թե 600, 800 համայնքների ղեկավարների հետ, որոնց կաթսան սովորաբար դատարկ է»,-հավելեց Փաշինյանը: