Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանին պետք է խաղաղության անվան տակ մեզ թմրեցնի, իր քայլերն անի, որպեսզի միանգամից, արագ հասնի իր վերջնանպատակին. Պատերազմների մասնակից
«Տևական ժամանակ է այս իշխանությունները խաղաղության անվան ներքո զիջում են թե մեր պետական սահմաններից, թե մեր սուվերենությունը»,- կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Շանթ դաշինք» կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ պետք է պատմությունից դասեր քաղել և ճիշտ քաղաքականություն ընտրել։
Պատերազմների մասնակից Ավետիս Ավետիսյանն ասաց, որ Հայաստանում չկա մի քառուկուսի մետր, որի համար արյուն թափված չլինենք, ինչ-որ մեկի կյանքը զոհած չլինենք։
«Իշխանությունը՝ խաղաղության անվան տակ կամաց-կամաց կտոր-կոտր մեր հայրենիքը զիջում է, վաղը, մյուս օրը այս զիջումների արդյունքում մենք ստանալու ենք էլ ավելի մեծ պատերազմ ավելի ցավալի կորուստներով։ Եթե մենք հիմա դրա դեմը չճառնենք, 2020 թվականի 44-օրյա պատերազմը մեզ թվալու է ավելի հեշտ, քան մեզ սպասվում է։
Խաղաղություն երբևէ չի լինելու, քանի որ սրանք են իշխանության։ Խաղաղությունն այսօր Ադրբեջանն է թելադրում։ Ադրբեջանին պետք է խաղաղության անվան տակ մեզ թմրեցնի, իր քայլերն անի, որպեսզի միանգամից, արագ հարցին լուծում տա։ Վերջնանպատակը ոչ թե մեր բարձունքներն են, Հայաստանը որպես պետություն ոչնչացնելն է։ Մարդիկ հետևողականորեն քայլ-քայլ անում են այդ գործը՝ մեր իշխանության համաձայն լռությամբ»,- ասաց Ա. Ավետիսյանը։