Մեր առաջարկը կիրառելու արդյունքում 70 հազար տնտեսվարող չի ունենալու հարկայինից վախենալու ռիսկ. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
13:17 12/03/2026
Հայաստան

Մեր առաջարկը կիրառելու արդյունքում 70 հազար տնտեսվարող չի ունենալու հարկայինից վախենալու ռիսկ. Նարեկ Կարապետյան

«Հարկերը կրկնապատկել կարելի՞ է, հարկերն իջեցնել չի՞ կարելի։ Հարկերը զրոյացնել կարելի է»,-հայտարարել է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նա  «ՍիվիլՆեթ Բիզնես»-ի տաղավարում քննարկել է իրենց նախընտրական տնտեսական ծրագրերը:

Նա նշել է, որ տարեկան շուրջ 3 հազար փոքր բիզնես է փակվում շուրջ 10 հազար աշխատողով։

«Պատկերացրեք, իմ երեխան գնում է բռնցքամարտի, ես իրեն առաջին իսկ օրն ասեմ, դու 7 տարեկան ես, պետք է կպնես 9 տարեկանի հետ։ դրանից հետո նա կյանքում էլ չի գնա բռնցքամարտի, քանի որ ձեռքը չի բացվել։ Ի՞նչ ենք անում, տալիս ենք հնարավարություն, որ նա պարապի։ Նույնն էլ փոքր բիզնեսը, տալիս ենք հնարավորություն, որ նա զարգանա, մկաններ ձեռք բերի, որից հետո նոր հարկի, դու մի մտի իր առաջնային պահանջների հարկ, հարկ վերցրու»,-նշեց Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով, երբ մարդը փոքր բիզնեսի շնորհիվ կարողանում է ապահովել իր ու մի քանի մտերիմ, հարազատի ընտանքիների կարիքները, պետությունը նրան հարկում է 10 տոկոսով, որը շատ դեպքերում կազմում է շահույթի կեսից ավելին։

«Մենք ինչո՞ւ ենք հարկում, հարկային տույժեր ու տուգանքներ սահմանում։ Մարդն ամիսն ունի 1.5 մլն դրամ շահույթ, 10 մլն դրամի տուգանք են գրում։ Այս դեպքում 70 հազար տնտեսվարող չի ունենալու հարկայինից վախենալու ռիսկ»,-ասաց Կարապետյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder