Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ազատություն Սամվել Կարապետյանին. հավատացեք՝ «Ուժեղ Հայաստանը» աննահանջ քայլերով մոտենում է. Գոհար Մելոյան
«Մենք՝ հայերս մի բացասական բնավորություն ունենք, չենք գնահատում մերը, չենք նկատում կողքինը։ Ցավոք սրտի այդպիսիսն է իրավիճակը նաև ներպետական կայնքում ու ունենք, մի այդպիսի զուգահեռ»,- Սևանա լճի աջին ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը՝ ցույց տալով լիճը։
Պարզաբանելով զուգահեռը՝ Մելոյանն ասաց. «Այսօր Հայաստանում քաղաքական բանտարկյալ է մեծանուն բարերար Սամվել Կարապետյանը։ Մարդ, ով տասնամյակների ընթացքում բարեգործություններ է իրականացրել և աջակցել է տասնյակ հազարավոր հայերի։ Բայց հերթական անգամ միջնորդություն է ներկայացվել Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու վերաբերյալ»։
Հայտնելով, որ ի պահանջ Սամվել Կարապետյանի անհապաղ ազատության և ցպահանջ մեր երկրում իրավունքի գերակայման և արդարադատության վերականգնման, մարտի 13-ին, 15։30-ին լինելու է Հակակոռուպցիոն դատարանի դեիմաց՝ Գոհար Մելոյանն ասաց.«Չեմ հանձնվում լիահույս լինել, որ ի վերջո դատական իշխանությունը թույլ չի տալու այդ քաղաքական միջամտությունները և ներքին համոզմունք ունեմ, որ այնուամենայնիվ, իրենց նվիրվածությունը խղճին և օրենքներին կգերակայի քաղաքական հրահանգավորվածությանը և ճնշումներին։ Եկեք գնահատենք մեր ունեցածն այս պահին և այստեղ։ Ազատություն Սամվել Կարապետյանին։ Հավատացեք՝ «Ուժեղ Հայաստանը» աննահանջ քայլերով մոտենում է»։