Մարտի 13-ը կարող է լինել արդարության և արդարադատության վերականգնման լավագույն օրը. Ռուբեն Մխիթարյան
Իրավունք
17:54 12/03/2026
Հայաստան

Մարտի 13-ը կարող է լինել արդարության և արդարադատության վերականգնման լավագույն օրը. Ռուբեն Մխիթարյան

«Մարտի 13-ը կարող է լինել արդարության և արդարադատության վերականգնման լավագույն օրը»,- նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։

Նա հիշեցնում է, որ շուրջ 9 ամիս է բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ։

«Վաղը ժամը 15.30-ին ես լինում եմ Հակակոռուպցիոն դատարանում՝ սատար կանգնելու հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանին։

Ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանի Հանրապետությանը»,- նշում է Ռ.Մխիթարյանը։ 

Հիշեցնենք, որ մարտի 13-ին Հակակառուպցիոն դատարանը քննելու է Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի կալանքի երկարաձգման հարցը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մարտի 13-ը կարող է լինել արդարության և արդարադատության վերականգնման լավագույն օրը. Ռուբեն Մխիթարյան