Շատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրեն
Քաղաքական
16:05 12/03/2026
Հայաստան

Շատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրեն

«Ես ցանկանում եմ կարճ ներկայացնել մի քանի կոնկրետ մտահոգություններ, որոնք մենք ունենք կապված քաղաքական միջավայրի, իրավական միջավայրի հետ, որում այս ընտրությունները տեղի են ունենում, ըստ երևույթին՝ կառավարական պաշտոնյաների անհարգի ճնշման և միջամտության պայմաններում»,- Երևանում հրավիրված ասուլիսում ասաց IODA գործադիր խորհրդի անդամ, Human Rights Watch-ի նախկին տնօրեն Սառա Լի Ուիթսոնը։

Նա միաժամանակ նշեց, չնայած դրանք պիտի լինեն անկախ ինստիտուտներ, անկախ քաղաքական կուսակցություններ, անկախ կրոնական հաստատություններ, անկախ լրատվամիջոցներ, անկախ փաստաբանական միություն, անկախ դատական համակարգ։

«Բոլոր այս ոլորտներում վերջին շաբաթվա ընթացքում մենք լսել ենք ծավալուն ապացույցներ, թե ինչպես է կառավարությունը ոչ պատշաճ կերպով միջամտում, ոչ պատշաճ գործողություններ կատարում»,- ասաց Սառա Լի Ուիթսոնը։ 

Նա ընդգծեց ընդդիմադիր գործիչների քաղաքականապես մոտիվացաված ձերբակալութուններն ու կալանավորումները, այդ թվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի, եկեղեցու արքեպիսկոպոսների. «Որոշ դեպքերում այս անձանց ձերբակալությունները և այլ առերևույթ քաղաքական մոտիվացիա ունեցող ձերբակալությունները իրականացվել են ոստիկանության չափից ավելի բռնի գործողություններով՝ օգտագործելով անվտանգության մեծաթիվ ուժեր»։

IODA գործադիր խորհրդի անդամն ասաց, որ իրենց  հատկապես մտահոգում է նախնական կալանքի չափազանց երկար ժամկետներով կիրառությունը՝ մարդկանց մեղադրելով, ըստ էության, քաղաքական իրավախախտումների մեջ և նրանց պահելով բանտում կամ տնային կալանքի տակ։

«Հատկապես հարկ է նշել, որ պարոն Սամվել Կարապետյանը՝ այս պահին հայտնի քաղաքական կուսակցություններից մեկի առաջնորդը, մնում է տնային կալանքի տակ և շատ-շատ դժվար է պատկերացնել, որ ազատ և արդար ընտրություն կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ քաղաքական կուսակցության առաջնորդը, ով ընդամենը մեղադրվել է խոսքի հետ կապված իրավախախտման մեջ, մնում է ազատազրկված։

Դա լավ տպավորություն չի թողնում Հայաստանի ժողովրդավարության համար՝ ունենալ քաղաքական ընդդիմադիր ներկայացուցիչներ ազատազրկված վիճակում»,- ասաց Human Rights Watch-ի նախկին տնօրեն Սառա Ուիթսոնը:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրեն