Պարզապես պետք է վախերին վերջ տալ և Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական պրիմիտիվ հետապնդումը դադարեցնել, Վարդևանյան
Իրավունք
21:32 09/03/2026
Հայաստան

Պարզապես պետք է վախերին վերջ տալ և Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական պրիմիտիվ հետապնդումը դադարեցնել, Վարդևանյան

«Պետք չէ հեռախոս փոխանցել, պետք է  պարզապես ապահովել իրավունքի, օրենքի գործողությունն Հայաստանում։ Պարզապես պետք է, որ Հայաստանում քաղաքական հետապնդումներ չլինեն»,- ֆեյսբուքյան եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավապաշտպաբ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե Հայտարարություններով և կոչերով հանդես գալու արգելք չկա Սամվել Կարապետյանի համար, և եթե վերջինս հեռախոս չունի, կարող է ինքը փոխանեց։

Հիշեցնելով, որ մի քանի քաղաքական հետապնդումներ Հայաստանում նախաձեռնվել են գործադիր իշխանության ղեկավարի ցուցումների պայմաններում՝ Վարդևանյանն ասաց, որ պետք է ուղղակի փոխանցել դատախազության և քննչական մարմինների գրությունները, թղթերը, որ նշված սահմանափակումներն առկա չեն, որով շատ պարզ, հարցադրում կլուծվի և հարցադրման պատասխանն էլ տրված կլինի։

Բացատրելով, թե ինչի համար է այդ ամենը ասում՝  իրավապաշտպանը նշեց, որ այս կարճ ժամանակահատվածում իր կողմից գրություններ են հասցեագրվել քննչական մարմնին՝ պարզելու թե արդյոք տեսաուղերձ տարածելը խնդիր է։

«Երկու պատասխան եմ ստացել, երկուսն էլ մերժելու մասին է»,-տեղեկացրեց Վարդևանյանը և հայտնեց, որ դատախազությանն էլ է հարցում ուղարկել և մինչ օրս պատասխան չի ստացել։

«Իսկ նույն այդ Պրոբացիայի ծառայության ուղղված հարցմանն ի պատասխան,  շատ հետաքրքիր դիրքորոշում եմ ստացել, որ նշված հարցի վերաբերյալ պետք է դիմեմ կա՛մ դատարանին, կա՛մ վարույթն իրականացնող մարմնին։ Հարց է առաջանում՝ գործադիր իշխանության ղեկավարի կամ այլ քաղաքական գործիչների աղբյուրն որն է նման պնդումներ կատարալեւ համար, բայց փաստացի նման դիրքորոշում այդ նույն պետական մարմինները չեն տրամադրում, քանի որ այս ամենի նպատակը լրիվ այլ է։ Այս ամենը իրավաբանության մասին չէ, որովհետև եթե իրավաբանության մասին լիներ, ապա լուծումները շատ պարզ են, այստեղ պետք չէ խոսել սոցիալական ցանցերում տեսաուղերձների տարածման սահմանափակումների առկայության կամ վերացման մասին, այլ պարզապես պետք է վախերին վերջ տալ և քաղաքական պրիմիտիվ հետապնդումը Սամվել Կարապետյանի նկատմամբ դադարեցնել կամ առնվաղը խափանման միջոց տնային կալանքը վերացնել։

Բայց ուենք մի իրավիճակ, որ դրանք բոլորը պահպանվում են։ Միաժամանակ վստահեցնում եմ, որ դրանք ի վերջո վերացվելու են, քանի որ նման անարդարությունը, իրավունքի նման նսեմացումը չի կարղ լինել երկարատև։ Հայաստանում այսօր կան բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ, քաղաքական հետապնդման ենթարկվող անձինք, պետք է պարզապես ունենալ խիզախություն՝ վերջ տալ վախերին, դադարեցնել այդ հետապնդումները, քանի որ մենք չունենք նման շռայլության հնարավորություն։ Մեր հասարակությանը համախմբում է անհրաժեշտ, այլ ոչ թե պառակտում։ Մեր հասարակությանը վիրավորանքների դադարեցում է անհրաժեշտ, այլ ոչ թե դրա խորացումը։ Մեր հասարակությանը ոչ թե ատելություն է պետք, այլ իրական համերաշխություն, իսկ այն հնարավոր է միայն այնպիսի հասարակությունում, միայն այնպիսի իշխանության պայմաններում, որը չի տրվում քաղաքական հետապնդումներ ապահովելու գայթակղությանը»,- ասաց վարդևանյանը՝ հավելելով, որ իր այս պարզաբանումը նրա համար է, որ հասարակությունը լինի տեղեկացված, չտրվի մանիպուլյացիաների և նման տեսակի ապատեղակատվության։

Իր խոսքի ավարտին նա համոզմունք հայտնեց, որ իրավունքն ի վերջո գերակայելու է և բոլոր քաղբանտարկյալներին ազատություն մաղթեց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պարզապես պետք է վախերին վերջ տալ և Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական պրիմիտիվ հետապնդումը դադարեցնել, Վարդևանյան