Եթե փողոցը ձևավորվի, ամեն ինչ միանգամայն այլ ընթացք կստանա. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքական
11:18 13/03/2026
Հայաստան

Եթե փողոցը ձևավորվի, ամեն ինչ միանգամայն այլ ընթացք կստանա. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Երևանում բողոքի ակցիաներ են։ Փողոցում Սամվել Կարապետյանի կողմնակիցներն են»,-այս մասին գրում է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նա նշում է.

«Որքան հասկանում եմ և մամուլում էլ այդ մասին հրապարակումներ եղան՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը փողոց է դուրս գալիս։ Կարծում եմ՝ լավ միտք է։ Առանց փողոց իշխանափոխություն չի լինի։ Իսկ փողոցով՝ կլինի։ Նույնիսկ ավելի շուտ, քան բոլորը սպասում են։ Օրինակ, հունիսի 6-ին։ Կամ, մայիսի 6-ին…

Եթե փողոցը ձևավորվի, ամեն ինչ միանգամայն այլ ընթացք կստանա։ Հետևաբար, կարծում եմ, շատ լավ կլինի, եթե ընդդիմադիր մյուս կենտրոններն էլ այդ ուղղությամբ աշխատեն։ Եվ դա անեն որքան հնարավոր է շուտ։ Չզարմանաք, բայց ես դեռ հավատում եմ, որ ընդդիմությունը իշխանափոխության և ոչ թե մի քանի մանդատի համար է պայքարում։ Իրոք հավատում եմ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե փողոցը ձևավորվի, ամեն ինչ միանգամայն այլ ընթացք կստանա. Հրանտ Մելիք-Շահնազարյան