Երևան-Սևան ճանապարհին մեքենա է այրվել, քաղաքացիներն այրվածքներով հոսպիտալացվել են
Հասարակություն
08:33 13/03/2026
Հայաստան

Երևան-Սևան ճանապարհին մեքենա է այրվել, քաղաքացիներն այրվածքներով հոսպիտալացվել են

Մարտի 12-ին, ժամը 21։47-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող խաղատներից մեկի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, երկու քաղաքացի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։54-ին, մարվել՝ 23։06-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևան-Սևան ճանապարհին մեքենա է այրվել, քաղաքացիներն այրվածքներով հոսպիտալացվել են