Անիմաստ մարդկանց կալանավորում են, բերդերում տեղ չկա․ Ալբերտ Բազեյան
Քաղաքական
18:51 13/03/2026
Հայաստան

Անիմաստ մարդկանց կալանավորում են, բերդերում տեղ չկա․ Ալբերտ Բազեյան

«Նիկոլ  Փաշինյանն իր բոլոր քաղաքական ընդդիմախոսների, հասարակական գործիչների, ռազմական գործիչների  և ազատամարտիկների վրա հանձնարարում է, իշխանության ենթակայության տակ գործող դատարանների միջոցով, շինծու քրեական գործեր հարուցել և նրանց ապօրինաբար կալանավորել»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը։

Նա ընդգծեց, որ ապօրինաբար կալանավորված է նաև Սամվել Կարապետյանը, որի գործով հերթական դատական նիստն ընթանում է այսօր։

«Մենք ներկա ներկա ենք, որպեսզի բարոյական աջակցություն ցուցաբերենք Սամվել Կարապետյանի գաղափարակից ընկերներին, կուսակիցներին՝ ցույց տալով, որ  դեմ ենք մարդկանց ապօրինի կալանավորումներին։ Բերդերում, կալանավայրերում արդեն տեղ չկա, ապօրինաբար այնքան մարդ են կալանավորել։ Հարուցվում է շինծու քրեական գործեր ու նրանց ապօրինաբար կալանավորում են։ Մարդկանց կտրում են իրենց աշխատանքից, իրենց իրենց տունուտեղից, տանում են կալանավորում են ու պետբյուջեից հսկայական գումարներ պետք է ծախսվեն, որպեսզի կալանավորների պահպանման ծախսերը՝ սնունդ, բուժսպասարկում, հսկողություն և այլն։  Որևէ երկրում այսքան կալանավորներ գոյություն չունեն, ինչքան Հայաստանում կան այսօր »,- ընդգծեց Բազեյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցը:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder