Եթե շարունակվեն բռնաճնշումները, ապա դրանք կդիտարկվեն որպես Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետի նկատմամբ քաղաքական հետապնդում․ Դանիելյան
Քաղաքական
19:09 13/03/2026
Հայաստան

Եթե շարունակվեն բռնաճնշումները, ապա դրանք կդիտարկվեն որպես Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետի նկատմամբ քաղաքական հետապնդում․ Դանիելյան

«Այն, որ իշխանությունները արդյունքի չեն կարող հասնել Սամվել Կարապետյանի պարագայում ՝ արդեն պարզ է, որովհետև գիտեք՝ վերջին ամիսներին  քաղաքական հետապնդումը ինչ դրդապատճառով սկսվեց, որպեսզի պարոն Կարապետյանին հեռու պահեն քաղաքական դաշտից»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց Panorama.am-ի հետ զրուցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանը։

Այդուհանդերձ քաղաքական գործիչն այսօրվա և մյուս դատավարությունների միջև  տարբերվում է  տեսնում։ Ըստ նրա ՝  մինչ վերջին շրջանը քաղաքական հետապնդում էր իրականացվում ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ, սակայն հիմա գումարվել է  ևս մեկ նոր հանգամանք։

«Եթե շարունակվեն բռնաճնշումները, ապա դրանք կդիտարկվեն որպես Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետի նկատմամբ քաղաքական հետապնդում։ Հետևաբար, կարծում եմ, պետք է դատական համակարգը գտնվի ողջամիտ և  գործի օրենքի շրջանակներում։ Փորձը ցույց է տալիս՝ նման ճնշումները, նման սահմանափակումները միայն հաղթահարելի խոչընդոտներ են առաջացնում։ Ինձ թվում էր՝ քաղաքական հետապնդումները շարունակելու մոտիվացիան պետք է իշխանությունների մոտ էլ արդեն կորած լիներ, որովհետև իրենք դրանից ոչ մի բան չեն շահում»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցը:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder