«Ուժեղ Հայաստան»-ին միանալու մասին նորանոր գործիչներ ու գիտնականներ են հայտնում
Քաղաքական
09:17 13/03/2026
Հայաստան

«Ուժեղ Հայաստան»-ին միանալու մասին նորանոր գործիչներ ու գիտնականներ են հայտնում

Ի․գ․թ․ դոցենտ Արմեն Եզեկյանը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու մասին։

«Տարիներ շարունակ ծավալելով գիտական գործունեություն, կրթելով հազարավոր ուսանողների, քաջածանոթ լինելով պետության առաջ կանգնած խնդիրներին՝ որոշում եմ կայացրել իմ համեստ, բայց բովանդակալից մասնակցությամբ մասնակից լինել ուժեղ Հայաստանի կառուցման գործում, որտեղ իր պատմական դերն ունենալու է Սամվել Կարապետյանը»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Սամվել Կարապետյանի գլխավորած կուսակցությանը միանալու մասին հայտարարել է նաև Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder