Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իշխանության իրական նպատակը երիտասարդ սերնդի գիտակցությունից Հայոց gեղաuպանության հիշողությունը և դրա միջազգային ճանաչման պահանջը ջնջելն է. Ղամբարյան
«Խնդիրը զուտ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրի հղումը հանելը չէ. այն շատ ավելի խորքային է»,- նշել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը:
Ըստ նրա, իշխանության իրական նպատակը երիտասարդ սերնդի գիտակցությունից Հայոց ցեղասպանության հիշողությունը և դրա միջազգային ճանաչման պահանջը ջնջելն է:
«Տեքստերը մի օր կարելի է վերականգնել, բայց մի ամբողջ սերնդի հիշողությունը ջնջելն անդառնալի է:
Ուստի նրանց պայքարը ոչ այնքան տեքստերի, որքան խորհրդանիշերի դեմ է, այլ կերպ ասած` գաղափարական ծրագրի արմատական փոփոխության համար է»,- գրել է Ղամբարյանը։
Հիշեցնենք՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին պետք է հղում չլինի, որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։