Փոխոստիկանապետի տվյալներով կեղծ օգտահաշիվ են բացել
Իրավունք
14:51 13/03/2026
Հայաստան

Փոխոստիկանապետի տվյալներով կեղծ օգտահաշիվ են բացել

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանի տվյալներով WhatsApp հավելվածում կեղծ օգտահաշիվ է բացվել և հաղորդագրություններ են ուղարկվում։ Այս մասին հայտնում է Կիբերոստիկանությունը։

«Այդ հաշիվը և ուղարկված հաղորդագրությունները որևէ առնչությունեն չունեն Հայկ Բաբայանի հետ։ 

Խնդրում ենք լինել զգոն․ նման հաշիվները հիմնականում օգտագործվում են քաղաքացիներից գումար կորզելու, նաև անձնական տվյալներ ստանալու նպատակով։

ՆԳՆ Քրեական ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ»,-հայտնում են իրավապահ մարմնից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder