Հունիսի 7-ից արդարադատությունը չի աշխատելու ոչ մի զանգով. Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիան ՔԿ դիմաց
Քաղաքական
11:35 13/03/2026
Հայաստան

Հունիսի 7-ից արդարադատությունը չի աշխատելու ոչ մի զանգով. Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիան ՔԿ դիմաց

«Արդեն 9 ամիս Սամվել Կարապետյանը գտնվում է  ապօրինի կաալնքի տակ, ինչպես տեսնում եք մեր պայքարը չի դադարել, օր օրի այն ավելի մեծ հաջողություն է ունենում»,-ՔԿ դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը։

Նրա խոսքով, իրենց պայքարը նաև քննիչների, նրանց անկախ ապրելու համար է։

«Հունիսի 7-ից արդարադատությունը չի աշխատելու ոչ մի զանգով։ Մենք այսօր այստեղ ենք, քանի որ հաշտ չենք, որ քաղբանտարկյալները շարունակում են մնալ անազատության մեջ։ Այսօր այստեղ ենք, քանի որ հաշտ չենք, որ պետական ինստիտուտներն այսօր դարձել են գերի այս թույլ իշխանությանը։ Սիրելի ՔԿ աշխատակիցներ, հունիսի 7-ից հետո, երբ միասին ունենանք ուժեղ Հայաստան, դուք գերի չեք լինելու այս իշխանություններին»,-խոսքը շարունակեց կուսակցության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ընտրված կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Հակակոռուպցիոն դատարանում միջնորդությունը կքննվի այսօր։ Երեկվանից Սամվել Կարապետյանի  աջակիցներն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ֆլեշմոբով հայտնում են, որ այսօր ժամը 15.30-ից լինելու են դատարանի մոտ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder