«Հրապարակ». Մարդիկ վստահ են, որ արտագաղթի ալիքը մոլեգնելու է, եթե հունիսին ՔՊ-ն վերարտադրվի
Օրվա մամուլ
08:31 13/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Մարդիկ վստահ են, որ արտագաղթի ալիքը մոլեգնելու է, եթե հունիսին ՔՊ-ն վերարտադրվի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տավուշի մարզի Բերդ համայնքից հայտնում են, որ թեև ոչ մեծ թափով, սակայն արտագաղթ է վերսկսվել, հիմնականում՝ դեպի Ռուսաստան։

Եթե նախկինում գնում էին աղքատ ընտանիքները, ապա հիմա արտագաղթում են կայացած, ֆինանսապես ապահովված մարդիկ։ Նրանք չեն հավատում Փաշինյանի իշխանության պարագայում Հայաստանի պայծառ ապագային, բայց մարդիկ վստահ են, որ արտագաղթի ալիքը մոլեգնելու է, եթե հունիսին ՔՊ-ն վերարտադրվի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder