Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոսկվայի բնակիչը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ վիճաբանության ժամանակ նախկին կնոջ վրա դյուրավառ հեղուկով լցնելու և նրան այրելու համար։ Կնոջը փրկել չի հաջողվել։ Այդ մասին հայտնում է Մոսկվայի ընդհանուր իրավասության դատարանների մամուլի ծառայությունը։
Դեպքի պատճառը խանդի հողի վրա է եղել։ Տղամարդը պատշգամբում գտել է դյուրավառ հեղուկ, լցրել նախկին կնոջ վրա և այրել նրա հագուստը։ Կրակը արագ տարածվել է կնոջ մարմնով մեկ։ Կնոջը փրկել չի հաջողվել։
Դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել դիտավորյալ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ և դատապարտել է 11 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։