«Հրապարակ». Խաղաղության փուչիկը պայթել է. TRIPP-ի աշխատանքները ժամանակավորապես կարող են հետաձգվել
Օրվա մամուլ
08:42 13/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Խաղաղության փուչիկը պայթել է. TRIPP-ի աշխատանքները ժամանակավորապես կարող են հետաձգվել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինչ «Գևորգ Պապոյան և մյուսներ» իշխանական անսամբլը վերջին շրջանում 24/7 ռեժիմով ագրեսիվ քարոզչություն է անում, թե եթե ՔՊ-ն չլինի, TRIPP-ը չի լինի, հետևաբար, խաղաղություն չի լինի, Հայաստանը կդառնա ծայրագավառ, ու ընտրողին մոլորեցնում են, թե Հայաստանի անվտանգության հարցն առնվազն 99 տարով լուծված է, քանի որ ամերիկյան ընկերությունը 99 տարով վարձակալել է Հայաստանի 41 կիլոմետրանոց տարածքը, որտեղով պետք է անցնի Թրամփի ուղին, երեկ Նիկոլ Փաշինյանը սառը ցնցուղ լցրեց իր թիմի ու իրենց հավատացողների գլխին՝  ակնարկելով, որ TRIPP-ի աշխատանքները ժամանակավորապես կարող են հետաձգվել:

Ավելի պարզ ասած՝ այդ ճանապարհի կառուցումն իրենց ձեռքում չէ, ԱՄՆ-ն ոնց ուզի, այնպես էլ կլինի։ Իսկ Իրանի կոնֆլիկտը փոխել է իրավիճակը մեր տարածաշրջանում:

Կառավարության երեկվա նիստից հետո՝ բրիֆինգում Փաշինյանը բառացի ասաց, որ «Թրամփի ուղին» ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունների մեջ չէ այս պահին` Իրանի շուրջ կատարվող իրադարձությունների պատճառով: «Տեսնում եք` ինչ է կատարվում, ու ինչով են իրենք հիմա զբաղված։ Ցավոք, հավանականությունը մեծ է, որ պրոցեսների վրա ժամանակի առումով կազդի։ Հիմա ԱՄՆ կառավարությունը կենտրոնացած է այլ խնդրի վրա: Իհարկե, եթե պարզվի, որ չի ազդի, ավելի լավ»,-  ասաց նա` գուժելով, որ խաղաղության փուչիկը պայթել է։ Թերևս, նաև սա է պատճառը, որ ամբողջ ուժով հումանիտար միջանցք են առաջարկում Ադրբեջանին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder