Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի տարբերություն տեղական կառավարիչների, Ադրբեջանն իր օրակարգը սահմանելու և այն առաջ տանելու հարցում հետևողական է. Աբրահամյան
«Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի մխրճման և օկուպացիայի մասին Ադրբեջանից որևէ խոսք չկա, առավել ևս՝ պարտավորության կամ նույնիսկ բանակցության մասին»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, Ադրբեջանը մեծ գումարներ է ներդնում օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքների և ենթակառուցվածքների զարգացման վրա․ եթե դրանք 1, 2 կամ 3 տարի հետո պետք է վերադարձնի, ապա ինչո՞ւ է այդքան գումար վատնում։
«Հայաստանի իշխանությունն այն առավելագույնը, ինչ կարողանում է անել, մեկ-մեկ աղքատիկ տեքստերով դեմարկացիայի անորոշ գործընթացի մասին հիշեցնելն է։
Ի տարբերություն տեղական կառավարիչների՝ Ադրբեջանն իր օրակարգը սահմանելու և այն առաջ տանելու հարցում հետևողական է և, բնականաբար, այդ ամենը տեղի է ունենում բացառապես հայկական շահերի հաշվին»,- գրել է Տ.Աբրահամյանը։