Իշխանության իրական նպատակը երիտասարդ սերնդի գիտակցությունից Հայոց gեղաuպանության հիշողությունը և դրա միջազգային ճանաչման պահանջը ջնջելն է. Ղամբարյան
Իրավունք
08:49 13/03/2026
Հայաստան

Իշխանության իրական նպատակը երիտասարդ սերնդի գիտակցությունից Հայոց gեղաuպանության հիշողությունը և դրա միջազգային ճանաչման պահանջը ջնջելն է. Ղամբարյան

«Խնդիրը զուտ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրի հղումը հանելը չէ. այն շատ ավելի խորքային է»,- նշել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը:

Ըստ նրա, իշխանության իրական նպատակը երիտասարդ սերնդի գիտակցությունից Հայոց ցեղասպանության հիշողությունը և դրա միջազգային ճանաչման պահանջը ջնջելն է:

«Տեքստերը մի օր կարելի է վերականգնել, բայց մի ամբողջ սերնդի հիշողությունը ջնջելն անդառնալի է:

Ուստի նրանց պայքարը ոչ այնքան տեքստերի, որքան խորհրդանիշերի դեմ է, այլ կերպ ասած` գաղափարական ծրագրի արմատական փոփոխության համար է»,- գրել  է Ղամբարյանը։ 

Հիշեցնենք՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին պետք է հղում չլինի, որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխանության իրական նպատակը երիտասարդ սերնդի գիտակցությունից Հայոց gեղաuպանության հիշողությունը և դրա միջազգային ճանաչման պահանջը ջնջելն է. Ղամբարյան