Իրենք քանդելով երկրի ինստիտուցիոնալ հիմքերը, նաև մեր ապագայի հիմքերն են քանդում. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
23:43 13/03/2026
Հայաստան

Իրենք քանդելով երկրի ինստիտուցիոնալ հիմքերը, նաև մեր ապագայի հիմքերն են քանդում. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Հակակառուպցիան դատարանի դիմացից և գրել. «Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ։  Բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք» ։

Կարապետյանը տեսանյութում ներկայացրել է իր խոսքի հիմնական թեզերը. «Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է։ Պատկերացրեք մի իրավիճակ մեր երկրում, որը գրեթե երբեք չի եղել՝ իշխանության հիմնական մրցակիցը, ումից իրենք մեծ վախ ունեն, սահմանափակված է խոսքով, իր ժողովրդի հետ շփման հնարավորությամբ, բայց անգամ դրանից հետո բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեր հասարակությունը աջակցում է Սամվել Կարապետյանին և նրա ուժին։

Մեր հասարակությունը մեծ փոփոխությունների կարիք ունի։ Անգամ իրենց հարցումներով, իրենք հասարակության ընդամնեը 24%-ի աջակցությունն են վայելում, մեր հասարակության 70 %-ը դեմ է գործող իշխանություններին։ Նրանք պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն նկարից էլ են պարտվում։ Ինչքան ժողովրդավարական, միջազգային ռեպուտացիոն հենասյուներ կան, խախտում են, որը միայն իրենք են խախտելու։ Այսինքը, իրենք քանդելով երկրի ինստիտուցիոնալ հիմքերը, նաև մեր ապագայի հիմքերն են քանդում, որովհետև ամեն հաջորդ մեր իշխանություն, եթե իր մեջ չունենա կամք, այս նույն քայլերին հնարավոր է գնա։ Բայց այդպես երկիր չեն կառուցում պետք է հարգել օրենքները, ինստիտուտները, ժամանակդ գա՝ գնաս, որպեսզի երկիրը նորմալ զարգացող երկիր լինի։ Աշխարհի հարյուրավոր երկրներ ունեցել են այդ փորձը, մենք չենք հնարել»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրենք քանդելով երկրի ինստիտուցիոնալ հիմքերը, նաև մեր ապագայի հիմքերն են քանդում. Նարեկ Կարապետյան