Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գիտական բացատրություն այն մասին, թե ինչու չպետք է ժամանակ անցկացնել նյարդայնացնող գործընկերների կամ պահանջկոտ ղեկավարի հետ
ԱՄՆ-ի Նյու Յորքի համալսարանի գիտնականները բացահայտել են անսպասելի գործոն, որը արագացնում է ծերացումը։ Գիտական բացատրություն է հայտնվել այն մասին, թե ինչու չպետք է ժամանակ անցկացնել նյարդայնացնող գործընկերների կամ պահանջկոտ ղեկավարի հետ։
MIR 24-ը հաղորդում է, որ ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ օրգանիզմում բացասական ֆունկցիաներն ուժեղանում են տհաճ մարդկանց հետ փոխազդեցությունների պատճառով, լինեն դրանք նախկին զուգընկեր, տհաճ գործընկեր, թե հարևան։
Մոտ 2000 մարդ մասնակցել է ուսումնասիրությանը։ Նրանք պատասխանել են ուրիշների հետ իրենց հարաբերությունների վերաբերյալ հարցերին։ Օրինակ, նրանց հարցրել են, թե արդյոք վերջին վեց ամիսների ընթացքում ինչ-որ մեկը անհանգստացրել է իրենց, խնդիրներ է ստեղծել կամ ընդհանրապես դժվարացրել է նրանց կյանքը։ Մասնակիցները նաև թքի նմուշներ են տրամադրել, որպեսզի գիտնականները կարողանան չափել նրանց ԴՆԹ-ի փոփոխությունները։
Արդյունքները ցույց են տվել, որ «տոքսիկ» մարդկանց հետ փոխազդեցությունները միջինում արագացնում են կենսաբանական ծերացումը 1.5%-ով։ Սա նշանակում է, որ մեկ օրացուցային տարում մարդը ծերանում է 1.015 կենսաբանական տարով։ Չնայած տարեկան տարբերությունը փոքր է, այն սկսում է կուտակվել ժամանակի ընթացքում։ Այսպիսով, 10 տարվա ընթացքում մարդը կծերանա 1.8 ամսով ավել։
Գիտնականները նշել են, որ կանանց կյանքում ավելի շատ «դժվար» մարդիկ են լինում, քան տղամարդկանց։ Ծնողներն ու երեխաները ամենից հաճախն են հիշատակվում որպես խնդիրների աղբյուր, այլ ոչ թե ամուսինները, ընտանիքից դուրս գտնվողներից նշվում են հարևաններն ու գործընկերները։
Հետազոտությունը պարզել է, որ բացասական սոցիալական հարաբերությունները քրոնիկ սթրեսի հզոր կատալիզատոր են։ Սակայն այս գործոնի ազդեցությունը առողջության վրա երկար ժամանակ մնացել է չուսումնասիրված։
««Տոքսիկ» մարդկանց հետ շփումը կարող է լարվածություն առաջացնել մարմնի հիպոթալամիկ-հիպոֆիզար-մակերիկամային (ՀՀՄ) առանցքի վրա։ Քրոնիկ սթրեսը հանգեցնում է կորտիզոլ և ադրենալինի հորմոնների արտազատմանը և հրահրում բորբոքային գործընթացներ, ինչը վատթարացնում է առողջությունն ու բարեկեցությունը»,- հաղորդում է «Psychology Today»-ը։