Հունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումները վերափոխումների են ենթարկվել, որոնց ալիքն ու ազդեցությունն առաջիկայում կդրսևորվեն. Աբրահամյան
Քաղաքական
11:23 14/03/2026
Հայաստան

Հունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումները վերափոխումների են ենթարկվել, որոնց ալիքն ու ազդեցությունն առաջիկայում կդրսևորվեն. Աբրահամյան

«Ընտրական գործընթացների համատեքստում անհրաժեշտ է արձանագրել, որ իշխանության ռեպրեսիոն ապարատի գործադրման հետևանքով այս պահին ոչ միայն բանտերում գտնվող քաղբանտարկյալներ կան, այլ նաև տասնյակներով անձինք, որոնք գտնվում են տնային կալանքի, վարչական վերահսկողության, ելքի սահմանափակման կամ գրավի ռեժիմում, իսկ շատերը դատարանից դատարան քաշքշուկի մեջ են»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, իշխանության պլանը նոր չէ գործարկվել, սակայն դրանով անընդհատ թիրախավորվել և քաղաքական սահմանափակումների են ենթարկվել գործիչներ, մեդիադեմքեր, որոնց գործունեությունն իշխանության համար քաղաքական առումով վտանգավոր է հռչակվել։

«Հունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումները վերափոխումների են ենթարկվել, որոնց ալիքն ու ազդեցությունն առաջիկայում կդրսևորվեն»,- գրել է Աբրահամյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումները վերափոխումների են ենթարկվել, որոնց ալիքն ու ազդեցությունն առաջիկայում կդրսևորվեն. Աբրահամյան