Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թաթուլ Մանասերյան. ԲՏԱ-ին որևէ մեկը չի ուզում ասի՝ դուք ինչո՞վ եք զբաղված
«Սպառողական մոդելից Հայաստանը պետք է անցում կատարի արտադրական-արդյունաբերական, աբսուրդն այն է, որ մենք բացի էկոնոմիկայի նախարարությունից ունենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որևէ մեկը չի ուզում ասի՝ դուք ինչո՞վ եք զբաղված, ձեր ամբողջ առաքելությունը բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունն է, որը պետք է կայանար, կասուզն այն է, որ գահավիժել է, ինչպես ձեր թվերում ներկայացրեցիք»,-«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությամբ կազմակերպված «Առաջարկ Հայաստանին․ Նոր տնտեսական քաղաքականություն» պանելային քննարկմանն ասաց տնտեսագիտության դոկտոր, քաղտնտես Թաթուլ Մանասերյանը։
Նրա խոսքով, այս իրավիճակում իշխանության ներկայացուցիչները մի բան էլ նեղանում են իրենց հասցեագրված հարցերից։
«Հարց եմ տալիս ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահին, էկոնոմիկայի փոխնախարարին, ասում եմ՝ ո՞րն է մեր տնտեսական զարգացման մոդելը, պատասխանում են՝ քննությո՞ւն եք ընդունում։ Եթե դուք զլանում եք կարդալ մեր Սահմանադրությունը, որտեղ ներկայացված է զարգացմնաը մոդելը, դրա համար էլ որ ոտքից արթնանում եք... Արհեստավարժությունն առաջին հերքին պետք է լինի»,-ասաց տնտեսագետը՝ ընդգծելով տնտեսական առաջնահերթությունների սահմանման անհրաժեշտությունը։
Նա ընդգծեց, այդ պարագայում կլուծվի նաև կենսաթոշակների հարցը, ոչ թե ընտրությունների նախաշեմին կառավարությունը թոշակառուներին սիրաշահելու համար կհայտարարեր թոշակների բարձրացման մասին։
«Այ դա բարոյական խնդիր է։ Ես կուզեմ, որ այդ որոշում կայացնողին տանք 46 հազարը, ասենք՝ գնա Ձեր մեծահասակ հարազատներին, ամենասիրելիներին տուր և ասա՝ գոյատևի, տեսնենք, երեսդ կբռնի՞։ Ախր չի կարելի այդ աստիճան բարոյականությունը թողնել մի կողմ»,-ասաց Մանասերյանը։
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։