WSJ հաղորդել է Իրանի դեմ գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ բանակի կրած կորուստների մասին
Քաղաքական
10:45 14/03/2026

WSJ հաղորդել է Իրանի դեմ գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ բանակի կրած կորուստների մասին

Իրանի դեմ  գործողության մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայող։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Հրատարակության տվյալներով՝ գործողության ընթացքում վիրավորվել է ևս 200 զինվոր։ Սակայն, ինչպես պարզաբանել է թերթի աղբյուրը, 200 վիրավորներից 170-ը արդեն վերադարձել են ծառայության։

Գազետա.ռու-ն հիշեցնում է, որ ավելի վաղ Իրանի ուժերը Շարժայի (ԱՄԷ) ափերի մոտ հարվածել էին ամերիկյան տանկերի, որի հետևանքով նավը հրդեհվել էր։ Անօդաչու թռչող սարքը նաև հարձակվել էր Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա։ Տեղական անվտանգության ուժերը ամբողջությամբ փակել էին մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Կանաչ գոտին», որտեղ գտնվում են Իրաքի կառավարական գրասենյակների մեծ մասը և բազմաթիվ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի դեսպանատները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder