Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հո մենակ ես չե՞մ ասում, ամբողջ ժողովուրդն է ասում. Քաղաքացիները ՀԷՑ-ը խլելու նպատակի մասին
«ՀԷՑ-ը վերցրեցին, որ տան այնպիսի մարդկանց, որոնք մեր երկիրն ուրիշներից, օտարն րից ավելի մեծ կախվածության մեջ կգցեն»,-նման կարծք է հայտնում քաղաքացին՝ պատասխանելով, թե ինչո՞ւ իշխանությունները «Տաշիր» ընկերությունների խմբից խլեցին ՀԷՑ-ը։
Նա նշում է, ոչ վերլուծաբան է, ոչ էլ տնտեսագետ, ոչ քաղաքագետ, բայց իր ընկալմամբ, հարցը շատ պարզ է։
«Բարենորոգեցի՞ն։ Էդ իրենց բարենորոգում բառից էլ եմ արդեն զզվում»,-նշում է կինը։
Մեկ այլ քաղաքացու խոսքով, տեղի ունեցածն ուղղակի բիզնեսի խլում է, կարևոր չէ, թե ինչ նպատակով։
Հարցման մեկ այլ մասնակից էլ ՀԷՑ-ի խլումը պայմանավորում է իշխանությունների ահագությամբ։
«Ագահի պես կասեն՝ ինձի, ինձի, ինձի»,-նշում է նա։
Մեկն ուրիշն էլ հավատում է տարածված այն խոսակցություններին, թե այն հանձնելու են թուրքերի կառավարմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։