Նարեկ Կարապետյանը շնորհակալություն է հայտնոփւմ երեկ դատարանի մոտ եկած բոլոր աջակիցներին
Քաղաքական
19:44 14/03/2026
Հայաստան

Նարեկ Կարապետյանը շնորհակալություն է հայտնոփւմ երեկ դատարանի մոտ եկած բոլոր աջակիցներին

Երեկ ժամեր շարունակ բազմաթիվ քաղաքացիներ Հակակոռուպցիոն դատարանի մոտ ակցիա էին իրականացնում՝ դատավորից պահանջելով իրականացնել արդարադատություն ու ազատ արձակել գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան»-ի կողմից վարչապետի թեկնածու հայտարարված Սամվել Կարապետյանին։ Ի վերջո, դատարանը մեկ ամսով երկարացրեց Կարապետյանի տնային կալանքը։

«Շնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր աջակիցներին: Ոչ ոք չի կարող լռեցնել մեզ:

Միասին մենք կառուցելու ենք ուժեղ Հայաստան։

Երեք ամսից Հայաստանի վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուշեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder