Փաստաբանն ահազանգում է ՔՊ-ի կողմից ընտրակաշառքի 3 դեպքի մասին
Քաղաքական
22:04 14/03/2026
Հայաստան

Փաստաբանն ահազանգում է ՔՊ-ի կողմից ընտրակաշառքի 3 դեպքի մասին

Փաստաբան Արայիկ Պապիկյանն ահազանգում է՝ իշխող ուշի կողմից հնարավոր ընտրակաշառքների մասին.

«նիկոլ&քպ-ի նախընտրական բացահայտ (առանձնապես խոշոր չափերի) ընտրակաշառքները

1. Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը.
Օրենքը ընդունվեց հապճեպ, և այն ուղղակիորեն հակասում է 
- ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությանը,
- ՀՀ Ռազմական դոկտրինին։

2. Կենսաթոշակների բարձրացում. (տարածվելու է շուրջ 660.000 մարդու վրա (գրեթե այդքան քվե քպ-ն ստացել էր 2021 թվականին)։

3. Նախընտրական քարոզարշավը փետրվարից սկսելը և մարզերում-համայնքներում-խանութներում-այլ վայրերում ընտրողներին խոստումները տալը։
(շարունակելի)

Նշվածի լույսի ներքո ընտրություններ կոչվածը բովանդակազրկվում է նաև գործող ապալեգիտիմ և հակաժողովրդավարական սահմանադրության առկայությամբ, որի միջոցով նիկոլ&քպ-ն փաստացի 3-րդ ընտրություններն է կազմակերպում՝ ապահովելով իր հերթական վերարտադրությունը։

Հ.գ. նիկոլի սրտի ԱՊՀ/ԵԱՏՄ դիտորդներն ու ղեկավարները շնորհավորել են քպ-ին հունիսի 7-ի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder